Ռուսաստանը չի խանգարում ԱՄՆ գործողություններին Իրանի դեմ. Ռուբիո
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի գնահատմամբ՝ Ռուսաստանը որևէ քայլ չի ձեռնարկում, որը կարող է խանգարել ԱՄՆ-ի գործողություններին Իրանի դեմ։
«Ասեմ այսպես․ չկա որևէ բան, որ Ռուսաստանը անում է Իրանի համար, որը որևէ կերպ կխանգարի կամ կազդի մեր գործողության կամ դրա արդյունավետության վրա», — նշել է Ռուբիոն։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ֆրանսիական France Télévisions հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը Իրանի և ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև առճակատման ընթացքում Իրանին որևէ հետախուզական տեղեկատվություն չի տրամադրել։
Նրա խոսքով՝ Մոսկվան նման ձևով չի ներգրավվում այդ հակամարտության մեջ, գրում է TASS-ը։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը