Ռուբիոն Զելենսկունն մեղադրել է ստելու մեջ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստում է, երբ պնդում է, թե ԱՄՆ-ի կողմից հանրապետության անվտանգության երաշխիքները կախված են Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումից: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Դա սուտ է... Շատ ցավալի է, որ նա ասել է դա», - պատասխանել է Ռուբիոն լրագրողների հարցին։
Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային բացատրել է Ռուսաստանի դիրքորոշումը Դոնբասի հետ կապված, և այժմ ընտրությունը Կիևինն է:
Ռուբիոն նաև ընդգծել է, որ Զելենսկին տեղեկացվել է, որ Ուկրաինան անվտանգության երաշխիքներ կստանա իր արևմտյան դաշնակիցների կողմից միայն զինված հակամարտության ավարտից հետո։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը