Օդային տագնապի ազդանշաններ Իսրայելում
Աշխարհ
Իսրայելի ներքին պաշտպանության հրամանատարությունը հայտնել է, որ օդային տագնապի ազդանշաններ են հնչում երկրի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Նեգևի անապատում, Դիմոնայի շրջանում, Բեերշևայում, Արադում և Աշքելոնում։
Նշվում է, որ ազդանշանները գործարկվել են հնարավոր հրթիռային կամ օդային սպառնալիքների պատճառով։ Նման դեպքերում բնակչությանը կոչ է արվում անհապաղ տեղափոխվել պաշտպանական ապաստարաններ։
Միևնույն ժամանակ, Իրանը հայտարարել է, որ պատրաստվում է կոշտ պատասխան քայլերի՝ Իսրայելի կողմից ավելի վաղ իրականացված հարվածների համար, որոնք ուղղված էին երկու միջուկային օբյեկտների և երկու խոշոր մետաղաձուլական գործարանների դեմ։
Տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել՝ պահպանելով լայնամասշտաբ բախումների վտանգը, տեղեկացնում է AL-JAZEERA-ն։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը