ԱՄՆ-ն հույս ունի մոտ օրերս հանդիպումներ անցկացնել Իրանի հետ. ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ
Աշխարհ
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Վաշինգտոնը հույս ունի այս շաբաթ հանդիպումներ անցկացնել Իրանի հետ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը սպասում է Իրանի պատասխանին՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ներկայացված 15 կետից բաղկացած ծրագրի շուրջ։
Ուիթքոֆի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է խաղաղության համաձայնագիր, սակայն առաջնորդվում է «ուժի միջոցով խաղաղություն» սկզբունքով։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը ձգտում է հասնել լուծման, որը հիմնված կլինի միջուկային հարստացման բացառման վրա՝ հավելելով, որ Մերձավոր Արևելքում չպետք է լինի «Հյուսիսային Կորեայի նման պետություն»՝ առանց միջուկային զենքի։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը