Իրանը Սաուդյան Արաբիայի ամերիկյան բազայում վառելիքային տանկեր է ոչնչացրել
Աշխարհ
Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ «Արքայազն Սուլթան» ավիաբազայի վրա Իրանի կողմից հասցված հարվածի հետևանքով ոչնչացվել է մեկ ամերիկյան վառելիքի տանկեր, ևս երեքը՝ վնասվել, հայտնել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության մամուլի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Երեկ երեկոյան Ալ-Խարջում (Սաուդյան Արաբիա) գտնվող ամերիկյան զորքերի բազան դարձել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողության թիրախ։
Այս հաջող գործողության ընթացքում մեկ լիցքավորող տանկեր ամբողջությամբ ոչնչացվել է, իսկ երեք այլ ինքնաթիռներ վնասվել և շարքից դուրս են եկել», - հաղորդել է Իրանի պետական հեռարձակողը։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը