Իրանը հայտնել է, որ Բորուջերդի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով կան զոհեր
Աշխարհ
Իրանի արևմտյան Լորեստան նահանգի Բորուջերդ քաղաքի բնակելի թաղամասերի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, ևս 35-ը՝ վիրավորվել, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով նահանգի անվտանգության ղեկավարին։
«Այս պահին հինգ քաղաքացիական անձանց մարմինները նույնականացվել են, և հաստատվել է հինգ քաղաքացիական անձանց մահը այս հարձակման հետևանքով, մինչդեռ տուժած շրջանների ևս 35 բնակիչ վիրավորվել է», - գործակալությունը մեջբերում է պաշտոնյայի խոսքերը։
Մեկ այլ լրատվական գործակալության՝ Fars-ի փոխանցմամբ՝ Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող Զանջան քաղաքում բնակելի շենքի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս յոթը՝ վիրավորվել։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը