ԱՄՆ նախագահի թեկնածուն Պուտինին «բռնակալ» է անվանել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահական ընտրություններին ներկայիս նախագահ Բարաք Օբամայի ամենահավանական մրցակից Միտ Ռոմնին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին անվանել է «բռնակալ» ու «համաշխարհային անվտանգության սպառնալիք»:
Ռոմնին հայտարարել է, որ աշխարհի բռնակալներն օգտվում են Բարաք Օբամայի վարած թույլ քաղաքականությունից, որպեսզի նրան օգտագործեն իրենց շահերի համար: Բռնակալների շարքում Ռոմնին հնչեցրել է նաև Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյի ու Իրանի ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անունները, հաղորդում է NEWSru.com-ը:
Անդրադառնալով Պուտինին՝ Ռոմնին նաև ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունների նախաշեմին, որի ժամանակ վարչապետ Պուտինը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը, վերջինս աչքի է ընկնում ամենակոշտ հռետորաբանությամբ, ինչով էլ իրապես սպառնում է աշխարհում կայունության ու խաղաղության հաստատմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)