ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալը պատահմամբ կրակել է իր ոտքին
Աշխարհ
ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալը, որը նշանակվել էր նախկին առաջին տիկին Ջիլ Բայդենի անվտանգության համար, պատահաբար կրակել է իր ոտքին, հաղորդում է Associated Press (AP)-ը։
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը Ֆիլադելֆիայի միջազգային օդանավակայանում։ Վիրավոր գործակալը ստացել է անհապաղ բժշկական օգնություն և այժմ գտնվում է հիվանդանոցում։ Դեպքը չի ազդել օդանավակայանի գործունեության վրա։
Ըստ AP-ի՝ Ջիլ Բայդենը «չի մոտեցել միջադեպի վայրին»։ Նախկին նախագահ Ջո Բայդենի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություն տալ։
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը պատասխանատու է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության համար։ 1965 թվականից ի վեր այն ապահովել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների անվտանգությունը։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը