Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել Օդեսային, Զապորոժյեին և Կրիվոյ Ռոգին
Ռուսաստան
Ռուսական կողմը հաղորդում է, որ մարտի 28-ի գիշերը ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի օբյեկտներին Օդեսայում, Զապորոժյեում և Կրիվոյ Ռոգում։ Այս մասին Telegram-ում գրել է ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին՝ նշելով, որ թիրախավորվել են արդյունաբերական և էներգետիկ օբյեկտներ, ինչպես նաև ուկրաինական ստորաբաժանումների տեղակայման վայրեր։
Նրա խոսքով՝ հարվածներն իրականացվել են «Գերան» տեսակի անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Բացի այդ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը գործողություններ են իրականացրել նաև Սումիի և Խարկովի սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի մարզում՝ շարունակելով ռազմական ակտիվությունը մի քանի ուղղություններով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մասնակցել են նաև Սմոլենսկի մարզի վրա իրականացված հարձակման հակազդման գործողություններին։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը