ԻՀՊԿ-ն հայտարարել է Դուբայում ուկրաինական ՀՕՊ պահեստի ոչնչացման մասին
Աշխարհ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի էլիտար ԻՀՊԿ) Դուբայում ոչնչացրել է ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերի պահեստ, որտեղ նաև 21 ուկրաինացի է եղել, հայտնել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Դուբայում ամերիկացի հրամանատարների և զինվորների ապաստարանների հրետակոծությանը զուգահեռ, որը հանգեցրեց ծանր կորուստների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական և ռազմածովային ուժերի համատեղ գործողության արդյունքում ոչնչացվել է Դուբայում գտնվող ուկրաինական հակաօդային համակարգերի պահեստ, որը նախատեսված էր ամերիկյան բանակին օգնելու համար, որտեղ գտնվում էին նաև 21 ուկրաինացի», - հաղորդել է Իրանի պետական հեռարձակողը։
Նշվում է, որ ուկրաինացիների ճակատագիրը դեռևս անհայտ է։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը