Պուտինի հայտարարությունը ԵՄ-ի հետ ճգնաժամի մասին անհանգստացրել է Արևմուտքին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Եվրամիության հետ հարաբերություններում ճգնաժամի վերաբերյալ նոր արձագանքներ է առաջացրել Արևմուտքում։ L’AntiDiplomatico-ի փոխանցմամբ՝ այդ հայտարարությունը բացահայտում է եվրոպական քաղաքականության հակասական բնույթը՝ հատկապես խորացող էներգետիկ և տնտեսական խնդիրների ֆոնին։
Պարբերականի գնահատմամբ՝ Եվրոպան, շարունակելով հակադրությունը Ռուսաստանի հետ և աջակցելով Ուկրաինային, միաժամանակ բախվում է լուրջ կառուցվածքային դժվարությունների՝ տնտեսության և արդյունաբերության ոլորտներում։ Նշվում է, որ ստեղծված իրավիճակում ավելի ակտուալ է դառնում հարցը՝ իրականում ով է կրում հարաբերությունների խզման ամենաբարձր գինը։
Հոդվածում նաև ընդգծվում է, որ Եվրամիությունը շարունակում է աջակցել Կիևին՝ չունենալով հստակ ռազմավարություն հակամարտության ավարտի համար, մինչդեռ խորացող տնտեսական ճգնաժամը ավելի մեծ ճնշում է գործադրում եվրոպական տնտեսության վրա։ Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնումից և զարգացման հնարավորությունից։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը