Իրավիճակը Կապանում՝ հորդառատ անձրևներից հետո (տեսանյութ)
ՀասարակությունՄարտի 27-ին Կապան համայնքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած վթարների վերացման աշխատանքները շարունակվում են։
Այս մասին հայտնում են Կապանի համայնքապետարանից։ «Տեղի ունեցած վթարների առաջին իսկ պահից համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հանձնարարությամբ Կապանի կոմունալ ծառայությունը անմիջապես անցել է վթարավերականգնողական աշխատանքների իրականացմանը՝ ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ իրավիճակի կայունացման ուղղությամբ:
Ծառայության մարդկային ներուժն ու տեխնիկան այս պահին էլ աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ: Աշխատանքների իրականացման գործընթացում համայնքին աջակցում է Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով»,-նշվում է համայնքապետարանի հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը