Վարժական հավաքի մասնակիցներին վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվողի նկատմամբ հարուցվել է հետապնդում
Հասարակություն
Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը):


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ