Telegraph. ԱՄՆ-ն կարող է հրաժարվել դաշնակիցներին պաշտպանելուց՝ նրանց պաշտպանական ծախսերի պատճառով
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ՆԱՏՕ-ի այն անդամ երկրների համար պաշտպանական պարտավորություններից հրաժարվելու հնարավորությունը, որոնք չեն կարողանա պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի նպատակին, հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Թրամփը կարող է ՆԱՏՕ-ի որոշումների կայացումից բացառել այն երկրներին, որոնք չեն կարողանա կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները։ Թերթը նաև ենթադրում է, որ Վաշինգտոնը կարող է զրկել այդ երկրներին Հյուսիսատլանտյան պայմանագրի կոլեկտիվ պաշտպանության մասին 5-րդ հոդվածը ակտիվացնելու հնարավորությունից, սառեցնել նրանց մասնակցությունը դաշինքի ընդլայնման վերաբերյալ քննարկումներին և խոչընդոտել նրանց մասնակցել համատեղ զորավարժություններին։
Մեկ այլ տարբերակ է ԱՄՆ զորքերի դուրսբերումը Գերմանիայից։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը