Ձերբակալություններ և խուզարկություններ News International–ի գրասենյակներում
Աշխարհ
Լոնդոնում և Էսեկս քաղաքներում չորս հոգի՝ այդ թվում մեկ ոստիկան, ձերբակալվել են ոստիկանության մի քանի աշխատակիցների հետ հանցավոր կապ ունենալու համար, ովքեր կասկածվում են News of the World թերթի լրագրողներին տեղեկություններ տրամադրելու մեջ։
Ոստիկանությունը News International ընկերության գրասենյակներում, որոնք նախկինում պատկանել են արդեն լուծարված News of the World թերթին դեպքի առնչությամբ խուզարկություններ են անցկացվել, հաղորդում է BBC Russia–ն։
Հիշեցնենք, որ թերթի փակվելու պատճառը եղել է Մեծ Բրիտանիայի կառավարության անդամների, հայտնի մարզիկների և դերասանների հեռախոսազրույցները այդ խմբագրության ղեկավարության կողմից գաղտնալսելու փաստը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ