Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում ջախջախեց ամերիկացի մարզիկին (տեսանյութ)
ՏեսանյութերՄարտի 29-ի գիշերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կայացած «RAF 07» ըմբշամարտի մրցաշարի գլխավոր իրադարձությունը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և ամերիկացի ըմբիշ ու բլոգեր Ջորջիո Պուլասի ռևանշ-գոտեմարտն էր, հաղորդում է Armsport–ը։
Հայ մարտիկը վստահորեն վերահաստատել է իր առավելությունը՝ մրցակցին պարտության մատնելով 9:3 հաշվով: Այսպիսով, Ծառուկյանը երկրորդ անգամ անընդմեջ հաղթանակ է տոնել ամերիկացի մարզիկի նկատմամբ՝ վերջնականապես ամրապնդելով իր դիրքերն այս սկանդալային դիմակայությունում:
Հիշեցնենք, որ մարզիկների առաջին հանդիպումը կայացել էր «RAF 6» մրցաշարի շրջանակներում։ Այն ընթացել էր համեմատաբար հավասար պայքարում և ավարտվել Ծառուկյանի հաղթանակով՝ 5:3 հաշվով:


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը