Իսրայելական ավիացիան հարվածել է Լիբանանի հարավում շտապօգնության կետին. կա զոհ
Աշխարհ
Իսրայելական ավիացիան հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Բինտժբեյլ քաղաքի շտապ բժշկական օգնության կետին:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լիբանանյան ռազմադաշտային աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ևս մեկ հարված է հասցվել բժշկական հաստատության շենքի հարևանությամբ գտնվող շտապօգնության մեքենային, ինչի հետևանքով մեկ բժիշկ-փրկարար մահացել է:
Իսրայելի բանակի արաբախոս խոսնակը ավելի վաղ հայտարարություն էր տարածել X սոցիալական ցանցում, որի համաձայն իսրայելական ուժերը շտապօգնության մեքենաները օրինական թիրախ են համարում այն պատրվակով, թե դրանք իբր օգտագործվում են «Հզբոլլահի» մարտիկների կողմից Լիբանանի հարավում ջոկատներ տեղափոխելու համար:


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը