Սիրիան հայտարարել է Իրաքի տարածքից ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակումը կանխելու մասին
Աշխարհ
Սիրիայի պաշտպանության նախարարի օգնական Սիփան Համոն կիրակի հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը հետ են մղել հարևան Իրաքից արձակված անօդաչու թռչող սարքերի հարձակումը, որի թիրախը Սիրիայում ԱՄՆ վերջին ռազմաբազաներից մեկն էր. հայտնում է AFP-ն:
«Այսօր ավելի վաղ մեր տարածքում գտնվող Քասրակի ամերիկյան բազան ենթարկվել է Իրաքի տարածքից արձակված չորս անօդաչուների հարձակմանը»,- X սոցիալական ցանցում հայտարարել է Սիփան Համոն՝ հավելելով, որ «անօդաչուները խոցվել են, զոհեր չկան»։
Ըստ նրա, Իրաքը պատասխանատու է տեղի ունեցածի համար. նա կոչ է արել կանխել երկրի կայունությանը սպառնացող հարձակումների կրկնությունը։
Իրաքը ներքաշվել է պատերազմի մեջ այն պահից, երբ այն հրահրվեց փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներով, իսկ հակամարտությունն ընդգրկեց Մերձավոր Արևելքի մեծ մասը։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը