Քաղաքացին մեքենայով ընկել է մեկ օր առաջ արված ասֆալտի հատվածում առաջացած խորը փոսը
Հայաստան
«Սա մարտի 28-ի Ավան վարչական շրջանում արած ասֆալտ է և այսօր մարտի 29-ն է, մեր ընկերը գնում էր գործի, ընկել է մեջը։ Իր հաշվին մանիպուլյատոր է կանչել, քանի որ զանգահարել է ՆԳՆ ԱԻՆ, ասել են կարող են միայն քաշել, այլ բան չեն կարող առաջարկել»,- իր տարածած տեսանյութում հայտնում է քաղակտիվիստ Էդուարդ Հայրումյանը։
Տեսնյութում երևում է, թե ինչպես է մեքենան ընկել նոր արված աֆալտի հատվածում բացված խորը փոսը։
«Բաբաջանյան 46 հասցեում արված ասֆալտ է, լավ որակի հաստ ասֆալտ է, ուղղակի մի փոքր խնդիր կան»,- հեգնում է քաղակտիվիստը։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը