Լուլա դա Սիլվա. Աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր գտնվում է հակամարտությունների գագաթնակետին
Աշխարհ
Աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ թվով հակամարտություններն է ապրում, և ժամանակն է, որ ՄԱԿ-ը վճռականորեն գործի։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան «Կոմերսանտ» կայքում հրապարակված հոդվածում։
Բրազիլիայի առաջնորդը նշել է, որ միջազգային իրավունքի յուրաքանչյուր խախտում նոր չարաշահումների հիմք է հանդիսանում։
«Աֆղանստանից մինչև Իրան՝ ներառյալ Իրաքը, Լիբիան, Սիրիան, Ուկրաինան, Գազան և Վենեսուելան, թույլատրելիի և արգելվածի միջև գիծը մշուշվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թողտվության և անգործության պատճառով», - նշել է Բրազիլիայի նախագահը։
Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները գործում են՝ հաշվի չառնելով կազմակերպության կանոնադրությունը։ Այս պետությունները իրենց վետոյի իրավունքն օգտագործում են որպես վահան կամ զենք։
«Նրանք խաղում են միլիոնավոր մարդկանց ճակատագրերի հետ՝ իրենց հետևից թողնելով մահվան և ավերածությունների հետքեր», - ընդգծել է Լուլա դա Սիլվան։
Բրազիլիայի նախագահը կարծում է, որ ժամանակն է վերականգնել «բարեփոխված ՄԱԿ»-ի գործելու կարողությունը: Լուլա դա Սիլվայի խոսքով՝ կազմակերպությունը պետք է դադարի ամբողջ աշխարհի իրադարձություններին անտարբեր լինելուց:


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը