Հրդեհ ավտոտնակում․ կա տուժած
Հասարակություն
Մարտի 29-ին, ժամը 23։38-ին Lոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել է, որ Ախթալա բնակավայրի Օրջոնիկիձեի փողոցի շենքերից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում մեքենա է այրվում․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է մարտի 30-ին, ժամը 00։05-ին, մարվել՝ 00։45-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակում առկա ավտոպահեստամասեր․ տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը