Politico. G7-ը քիչ հավանական է, որ ապրիլի 30-ի առցանց հանդիպման ժամանակ էներգետիկ ճգնաժամի լուծում գտնի
Աշխարհ
«Յոթի խմբի» (G7) երկրների ֆինանսների, էներգետիկայի և կենտրոնական բանկերի նախարարությունների ղեկավարները, հավանաբար, չեն կարողանա լուծում գտնել Իրանի շուրջ հակամարտության պատճառով առաջացած էներգետիկ ճգնաժամի համար երկուշաբթի օրը կայանալիք իրենց առցանց գագաթնաժողովում, հաղորդում է Politico եվրոպական հրատարակությունը՝ հղում անելով դիվանագետի։
Politico-ն ընդգծում է, որ հանդիպումը կարող է ավարտվել առանց վերջնական հայտարարության ընդունման։
Հրապարակումը նշում է, որ ճգնաժամին եվրոպական համակարգված արձագանքի բացակայությունը ստիպում է երկրներին արտակարգ միջոցներ ձեռնարկել ազգային մակարդակով, քանի որ եվրոպական երկրները սուր կերպով զգում են էներգակիրների գների աճի ազդեցությունը։
Այնուամենայնիվ, եվրոպացի առաջնորդները զգուշացնում են, որ սպառել են ազգային մակարդակով լրացուցիչ միջոցառումների հնարավորությունները և այժմ սպասում են Բրյուսելի համակարգմանը։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը