Սաքս. ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի
Աշխարհ
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ կարող են վերաճել Երրորդ համաշխարհային պատերազմի, եթե սրացումը շարունակվի, կարծում է ամերիկացի տնտեսագետ և Կոլումբիայի համալսարանի (Նյու Յորք) Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։
«Պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի նկատմամբ համաշխարհային հակակրանքը ստիպի այս երկրներին դադարեցնել: Հակառակ դեպքում, մենք, հավանաբար, կտեսնենք Մերձավոր Արևելքի բոցավառումը: Հակամարտությունը կարող է հեշտությամբ վերածվել համաշխարհային հրդեհի, ըստ էության՝ Երրորդ համաշխարհային պատերազմի», - ասել է նա ճապոնական Nikkei Asia պորտալին տված հարցազրույցում։
Սաքսը հավելել է, որ մարտերը կարող են դուրս գալ վերահսկողությունից, քանի որ ԱՄՆ-ն և Իսրայելը «հաստատակամորեն վճռական են արաբական աշխարհում և Արևմտյան Ասիայում գերիշխանություն հաստատելու հարցում»: Նա կարծում է, որ երկու երկրների վերջնական նպատակը «Մեծ Իսրայելի» ստեղծումն է, որը «կլանի ամբողջ պատմական Պաղեստինը», կզրկի արաբական երկրներին իրենց ինքնիշխանությունից և կվերահսկի տարածաշրջանից նավթի և գազի արտահանումը:


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը