Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը բացատրել են` ինչու չեն կարողացել խոցել ուկրաինական ԱԹՍ-ները
Աշխարհ
Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Տիմո Հերրանենը հայտարարել է, որ ֆիննական ուժերը չեն խոցել ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, քանի որ համարել են, որ դրանք սպառնալիք չեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա ընդգծել է, որ ներկայումս Ֆինլանդիայի համար ռազմական սպառնալիք չկա։
«Ինչքան մենք հասկանում ենք, դրանք առանձին ուկրաինական անօդաչու թռչող սարքեր էին, որոնք այս կամ այն պատճառով մոլորվել են մեր տարածաշրջանում», - ասել է Հերրանենը։
«Հետևաբար, ֆիննական զինվորականները չեն խոցել անօդաչու թռչող սարքերը», -բացատրել է նա։ Նա հրաժարվել է մեկնաբանել այն հնարավորությունը, որ անօդաչու թռչող սարքերը կարող էին բախվել բնակելի շենքերի հետ։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը