Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը
Աշխարհ
Իրանի խորհրդարանը քննարկում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT) երկրի դուրս գալու միջոցառումները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին։
«Խորհրդարանում քննարկվում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը։ Ի՞նչ իմաստ ունի պայմանագրին մասնակցելը, եթե միջազգային դերակատարները թույլ չեն տալիս մեզ օգտվել դրա կողմից տրամադրվող առավելություններից և իրավունքներից։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ձգտել և չի ձգտում միջուկային զենք մշակել», - նրա խոսքերը մեջբերել է SNN-ը։
Ավելի վաղ Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին հայտարարել էր, որ Իրանի մասնակցությունը Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրին ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայից հետո անիմաստ է։ Թեհրանը պետք է դուրս գա դրանից, այս տեսակետը կիսում է նաև Իրանի պատգամավորների մեծամասնությունը։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին