Ռուսական ռուլետկան գրեթե ճակատագրական դարձավ․ Տղամարդը հրաշքով է ողջ մնացել
Ռուսաստան
Մոսկվայում 34-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացել «ռուսական ռուլետկա» խաղալու ժամանակ։ Դեպքի մասին հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 30-ի գիշերը քաղաքի արևելյան հատվածում գտնվող բնակարանում։
Ըստ տեղեկությունների՝ ընկերների խումբը խմելու ընթացքում որոշել է «զվարճանքը» շարունակել վտանգավոր խաղով։ Տանտերը առաջարկել է խաղալ ռուսական ռուլետկա և օգտագործել է տրավմատիկ ռևոլվեր։ Նա առաջինն է սեղմել ձգանը՝ ուղղելով զենքը դեպի իր գլուխը։
Փամփուշտը դիպել է նրա գլխին, սակայն անցել է մակերեսային՝ առանց ճակատագրական վնասի։ Տղամարդը ստացել է թեթև վնասվածքներ և ուժեղ շոկ։ Իրավապահ մարմինները ներկայումս ստուգում են դեպքի հանգամանքները։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը