ՆԱՏՕ-ի անդամ երկիրը կտրուկ ավելացրել է ռուսական եգիպտացորենի ներմուծումը
Տնտեսություն
Տարվա սկզբից մինչև մարտի 20-ը Ռուսաստանից Թուրքիա արտահանված եգիպտացորենի ծավալը հասել է 360 հազար տոննայի՝ աճելով յոթ անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տվյալները ներկայացրել է «Ագրոէքսպորտ» կենտրոնը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Աճի հիմնական պատճառը համարվում է Թուրքիայի թռչնաբուծական ոլորտի և համակցված կերերի արտադրողների կայուն պահանջարկը։ Ներկայումս Թուրքիայի համար եգիպտացորենի հիմնական մատակարարներն են Ռուսաստանն ու Ուկրաինան, իսկ ռուսական մատակարարների բաժինը ներմուծման կառուցվածքում 2025-ի սեպտեմբերից մինչև 2026-ի հունվար ընկած ժամանակահատվածում աճել է 13-ից մինչև 17 տոկոս։
Փորձագետները նշում են, որ շուկայի վրա կարող են ազդել նաև Մերձավոր Արևելքի զարգացումները։ Եգիպտացորենի արտադրությունը հատկապես կախված է ազոտային պարարտանյութերից, որոնց մատակարարումները կարող են խաթարվել, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային շուկայի համար։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը