Reuters. Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին անկախ դիվանագիտական հաջողություններից
Աշխարհ
Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին նույն ինտենսիվությամբ՝ անկախ նրանից, թե որքան մոտ են Վաշինգտոնն ու Թեհրանը խաղաղության բանակցություններին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իսրայելի կառավարության աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Իսրայելի ղեկավարությունն այժմ կենտրոնացած է Իրանի ռազմական ենթակառուցվածքներին առավելագույն վնաս հասցնելու վրա։ Այդ նպատակով, նույնիսկ ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների մասին հաղորդագրությունների ֆոնին, Իսրայելը մտադրություն չունի նվազեցնել Իսլամական Հանրապետությանը հարվածների մասշտաբը։
Ավելի վաղ Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հայտարարել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցություններ կարող են տեղի ունենալ Իսլամաբադում առաջիկա օրերին։ Նախարարը նաև հայտնել է, որ Չինաստանը, Եգիպտոսի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ միասին, աջակցել է Պակիստանի խաղաղության նախաձեռնությանը։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին