Ռուսաստանը Իրանին ուղարկել է հարյուրավոր տոննա հումանիտար օգնություն
Ռուսաստան
Ռուսաստանը Իրանին փոխանցել է շուրջ 330 տոննա դեղորայք և այլ հումանիտար օգնություն։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը՝ ընդգծելով, որ օգնություն են տրամադրել նաև Իրաքը, Չինաստանը, Տաջիկստանը և այլ երկրներ։
Կոլիվանդը նշել է, որ ռուսական աջակցությունը կարևոր դեր է խաղում ճգնաժամային իրավիճակում բնակչությանը անհրաժեշտ դեղամիջոցներով ապահովելու գործում։ Նրա խոսքով՝ նման քայլերը վկայում են ժողովուրդների միջև հարաբերությունների խորության մասին հատկապես բարդ ժամանակահատվածներում։
Ավելի վաղ Չինաստանը նույնպես հայտարարել էր Իրանին արտակարգ օգնություն տրամադրելու մասին՝ 200 հազար դոլարի չափով։ Այդ միջոցները նախատեսված են աջակցելու այն ընտանիքներին, որոնք ռազմական գործողությունների հետևանքով կորցրել են իրենց երեխաներին։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը