Ալֆերովան ամուսնալուծությունը համեմատել է «երկրաշարժի» հետ
Հասարակություն
Դերասանուհի Քսենիա Ալֆերովան խոսել է Եգոր Բերոևից իր բաժանման ծանր շրջանի մասին՝ այն համեմատելով «երկրաշարժի» հետ։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում՝ պատմելով, թե ինչպես է կարողացել հաղթահարել այդ փուլը։
Ալֆերովայի խոսքով՝ անձնական կյանքի դժվարությունների պատճառով նա մի քանի տարի չէր կարողանում վերադառնալ իր սիրելի զբաղմունքին՝ պարին։ «Երբ իմ կյանքում երկրաշարժ եղավ, ընդհանրապես մինչև պար չէի հասնում», — նշել է դերասանուհին՝ ընդգծելով, որ այդ վիճակից դուրս գալու համար երկար ներքին աշխատանք է տարել։
Նրա խոսքով՝ ինքն անցել է հոգևոր և հոգեբանական վերականգնման ճանապարհ՝ աղոթել է, խոսել, կարդացել և փորձել հասկանալ իրավիճակը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բերոևը 2022 թվականին բաժանվել է Ալֆերովայից՝ 20 տարվա համատեղ կյանքից հետո, իսկ ավելի ուշ գաղտնի ամուսնացել է 21-ամյա բալերինայի հետ։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին