Փեզեշքիանը և Խամենեին ցավակցություն են հայտնել ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարի մահվան կապակցությամբ
Աշխարհ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին և Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը ցավակցություն են հայտնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, կոնտր-ադմիրալ Ալիռեզա Թանգսիրիի մահվան կապակցությամբ։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի քաջարի հրամանատար, կոնտր-ադմիրալ Ալիռեզա Թանգսիրին տարիների պայքարից հետո արժանացել է նահատակի կոչման։ Շնորհավորում և ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, զինակիցներին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ռազմածովային ուժերի հրամանատարական կազմին», - նրա խոսքերը մեջբերել է Խամենեիի մամուլի ծառայությունը։
Փեզեշքիանը նշել է, որ Թանգսիրին «ամրապնդել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցի կապույտ ջրերում, որպեսզի նման օրերին այն կարողանա լինել հզոր պատնեշ զավթիչների և ագրեսորների համար և քաջաբար պաշտպանել Իրանի Իսլամական Հանրապետության հիմքերը»։ Նրա խոսքերը մեջբերել է նախագահի մամուլի ծառայությունը։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին