Զելենսկին հայտնել է՝ ինչ են խնդրել Արևմուտքի իր գործընկերները
Աշխարհ
Արևմտյան գործընկերները խնդրել են Կիևին կրճատել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածների քանակը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ինչպես մեջբերել է Strana.ua տելեգրամյան ալիքը։
«Մենք մեր մի քանի գործընկերներից ազդանշաններ ենք ստացել այն մասին, թե արդյոք հնարավոր կլինի ինչ-որ կերպ կրճատել Ռուսաստանի նավթային և էներգետիկ ոլորտների վրա մեր հարվածները», - ասել է Զելենսկին։
Զելենսկին չի մանրամասնել, թե ով է ներկայացրել այս խնդրանքը։ Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի, բայց մեկ պայմանով։ Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը պետք է դադարեցնի նաև ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա հարվածները։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը