Իսրայելին բազմաթիվ պատերազմներ են սպասվում «Մեծ Իսրայել» ստեղծելու համար․ փորձագետ
Աշխարհ
Դոհայի ասպիրանտուրայի ինստիտուտի ներկայացուցիչ Մոհամադ Էլմազրին Al Jazeera-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել։
Մերձավոր Արևելքի փորձագետը նշել է, որ Իսրայելն ամրապնդում է իր դիրքերը՝ լայնածավալ ռազմական ագրեսիա իրականացնելով մի քանի երկրների դեմ, քանի որ բախվում է տարածաշրջանում աճող մեկուսացմանը։
Նրա խոսքով՝ Իսրայելի վերջին՝ 271 միլիարդ դոլար բյուջեն, որը պատմության մեջ ամենամեծն է, արտացոլում է երկրի մտադրությունը՝ բազմաթիվ ճակատներում բազմաթիվ պատերազմներ վարելու։
«Կարծում եմ՝ նրանք հասկանում են, որ որպեսզի Իսրայելը իրականացնի «Մեծ Իսրայելի» իր տեսլականը, այն պետք է շատ երկար պատերազմ կամ մի քանի պատերազմ մղի»՝ Սիրիայից և Լիբանանից մինչև Պաղեստինի տարածքներ և Իրան», -ասել է Էլմազրին։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին