Լեհաստանը 120 միլիոն դոլար արժողությամբ էլեկտրոնային պատնեշ կկառուցի Ուկրաինայի հետ սահմանին
Աշխարհ
Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանին կկառուցի ժամանակակից էլեկտրոնային արգելապատնեշ՝ 450 միլիոն զլոտի (120 միլիոն դոլար) արժողությամբ։ Այս մասին հայտնել է RMF FM ռադիոկայանը։
«Տեխնոլոգիապես առաջադեմ էլեկտրոնային արգելապատնեշ կկառուցվի լեհ-ուկրաինական սահմանին՝ Բուգ գետի սահմանապահ ստորաբաժանման կողմից վերահսկվող սահմանային ճանապարհի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նախագիծը ներառում է սեյսմիկ հայտնաբերման համար ստորգետնյա մալուխների, օպտիկամանրաթելային տվյալների մալուխների և էլեկտրամատակարարման մալուխների տեղադրում։ Տեղադրվելու են վերգետնյա սյուներ՝ ցերեկային և ջերմային տեսախցիկներով՝ տարածքի 24-ժամյա հսկողության համար։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին