Իրաքը հաղորդել է ավիաբազայի վրա հարձակման հետևանքների մասին
Աշխարհ
Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող Մոհամմեդ Ալաա ավիաբազան հրթիռային հարվածի է ենթարկվել, որի հետևանքով՝ ոչնչացվել է Իրաքի ռազմաօդային ուժերի An-132 ինքնաթիռ, հայտնել է Իրաքի պաշտպանության նախարարությունը։
Ավիաբազան հարվածվել է Բաղդադի ծայրամասից արձակված «Գրադ» հրթիռներով։ Հայտարարության մեջ ասվում է, որ հարձակման հետևանքով՝ ոչ ոք չի տուժել։
Նախարարությունը նաև ընդգծել է, որ չի հանդուրժի Իրաքի անվտանգության և ինքնիշխանության դեմ որևէ հարձակում, և որ յուրաքանչյուր ոք, ով կփորձի վնաս հասցնել երկրին, կենթարկվի քրեական պատասխանատվության։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին