Կիևը ներողություն է խնդրել Ֆինլանդիայից անօդաչու թռչող սարքի միջադեպի համար
Աշխարհ
Ուկրաինան ընդունել է իր անօդաչու թռչող սարքերի կողմից Ֆինլանդիայի օդային տարածքի խախտումը և ներողություն է խնդրել Ֆինլանդիայից միջադեպի համար, լրագրողներին ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հեորհի Տիխին։
«Մենք արդեն ներողություն ենք խնդրել ֆիննական կողմից այս միջադեպի համար», - «Օբշչեստվեննոյե» թերթը մեջբերում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հեորհի Տիխիի խոսքերը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան Ֆինլանդիայի հետ կիսվում է անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ բոլոր հանգամանքները պարզաբանելու համար։
Միևնույն ժամանակ, Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ միջադեպի մասին։
Մարտի 29-ին երկու անօդաչու թռչող սարքեր են վթարի ենթարկվել Ֆինլանդիայի հարավ-արևելքում գտնվող Կոուվոլա քաղաքի մոտակայքում, հաղորդում է Yle-ն՝ հղում անելով պաշտպանության նախարար Անտի Հականենի հայտարարությանը։ Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի ավելի ուշ տարածած հայտարարության համաձայն՝ դրանցից առնվազն մեկը նույնականացվել է որպես ուկրաինական An-196։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին