Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ. ամփոփում
Հասարակություն
Մարտի 23-ից 29-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 566 դեպք, որից 137-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 64, փլուզման՝ 4, քարաթափման՝ 17, սողանքի, ձնաբքի, երկրաշարժի, թունավորման, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 2-ական, հեղեղման, սելավի, տեղատարափ անձրևի, որոնողափրկարարական՝ 1-ական, ինքնասպանության փորձի՝ 8, օձերի նկատման վերաբերյալ ահազանգի՝ 3, մերկասառույցի, կեղծ ահազանգի՝ 5-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 34, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 208, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 26, 155 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 110 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 213 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 136 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 66, զոհվել՝ 6 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը