«Օսկար» մրցանակաբաշխության անցկացման վայրը կտեղափոխվի
Ժամանց
«Օսկար» մրցանակաբաշխությունը 2029 թվականից Հոլիվուդի սրտից կտեղափոխվի Peacock Theatre: Նույն տարում շոուն առաջին անգամ կցուցադրվի YouTube-ում՝ համաշխարհային լսարանին մատուցելով նոր ձևաչափ:
2002 թվականից մինչ այժմ միջոցառումը տեղի էր ունենում Dolby թատրոնում, որը գտնվում է Հոլիվուդի Walk of Fame-ի հարևանությամբ: Ակադեմիան և միջոցառումների կազմակերպիչ AEG ընկերությունը որոշել են տեղափոխվել ավելի ընդարձակ Peacock թատրոն՝ մեծ նստատեղերի հնարավորությամբ:
Տեղափոխությունը նաև կապվում է հեռուստատեսությունից հոսքային ցուցադրման (streaming) անցման հետ։ 2028 թվականին, երբ նշվելու է մրցանակաբաշխության 100-ամյակը, միջոցառումը դեռ կկայանա Dolby Theatre-ում և կհեռարձակվի ABC հեռուստաալիքով:


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը