Արսեն Թորոսյանն այսօր այցելել է արտապատվիրակված ծառայություններ մատուցող` երեխաների զարգացման և տարեցների ցերեկայինկենտրոններ
Հասարակություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է ԱՍՀ նախարարության կողմից Երևանում արտապատվիրակված ծառայություններ մատուցող «Փրկություն» ՀԿ, ինչպես նաև «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ «Խատուտիկ» երեխաների զարգացման և տարեցների ցերեկային կենտրոններ։
Նախարարը շրջել է կազմակերպությունների տարածքներով, ծանոթացել վերջիններիս գործունեությանը․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին և երեխաներին տրամադրվող ծառայությունների ընթացքը, առկա խնդիրներն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նախարար Թորոսյանն անդրադարձել է խոցելի խմբերին տրամադրվող ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման կարևորությանը՝ ընդգծելով, որ պետության և քաղաքացիական հասարակության սերտ համագործակցությունն առանցքային դեր ունի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման գործում։
Նախարարը նաև նշել է, որ ծառայությունների մշտադիտարկումն ու որակի գնահատման մեխանիզմների կատարելագործումն անհրաժեշտ նախապայմաններ են՝ ոլորտային բարեփոխումներ իրականացնելու և շահառուների կարիքներին առավել հասցեական արձագանքելու համար։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը