Թուրքիայի երկնքում խոցվել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռ
Թուրքիա
Թուրքիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը ներխուժել էր երկրի օդային տարածք։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրթիռը վնասազերծվել է ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցներով, որոնք տեղակայված են Արևելյան Միջերկրականում։
Թուրքական կողմը ընդգծել է, որ միջադեպը վերահսկվել է և վտանգը ժամանակին չեզոքացվել է՝ առանց լրացուցիչ հետևանքների մասին տեղեկությունների հրապարակման։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը