Ռուբիոն մեղադրում է Իրանին՝ Ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորելու մեջ
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեղադրել է Իրանին՝ Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորելու մեջ՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է չեզոքացնել Իրանի հրթիռային և անօդաչու համակարգերի հնարավորությունները՝ ապագա հարձակումները կանխելու համար։
«Կարծում եմ՝ կայունության հասնելու լավագույն տարբերակը, հաշվի առնելով Իրանում գործող իշխանություններին, նրանց ապագայում այս հրթիռներն ու անօդաչու սարքերը կիրառելու հնարավորությունը վերացնելն է՝ ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության դեմ», — ասել է Ռուբիոն «Al Jazeera»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Իրանը տարածաշրջանում թիրախավորել է այնպիսի երկրների էներգետիկ օբյեկտներ, որոնք չեն մասնակցել պատերազմական գործողություններին։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին