Հորդանանը և Ռուսաստանը քննարկել են Մերձավոր Արևելքի պատերազմը
Աշխարհ
Առցանց հանդիպում է անցկացվել Ծոցի երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Օմանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ, ինչպես նաև Հորդանանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումը նախագահել է Բահրեյնի ԱԳ նախարար Աբդուլլատիֆ բին Ռաշիդ Ալ Զայանին։ Մասնակցել է նաև Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մոհամեդ Ալբուդայվին, ինչպես նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Համաձայն Ծոցի համագործակցության խորհրդի հայտարարության՝ քննարկման հիմնական թեման եղել են Իրանի գործողությունները Ծոցի երկրների և Հորդանանի նկատմամբ, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին