Պահանջում են իշխանությունը հանձնել խորհրդարանին
Աշխարհ
«Մուսուլման եղբայրներ» խմբավորման քաղաքական ճյուղ հանդիսացող «Անկախություն և ազատություն» կուսակցությունը դեմ է իշխանության հանձնմանը խորհրդարանի խոսնակին: Նրանք նախընտրելի են համարում զինված ուժերի բարձրագույն խորհրդի կողմից առաջարկված՝ իշխանության փոխանցման գրաֆիկը:
Այս մասին է հայտարարել կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Հուսեյն Իբրահիմը:
Ով «Ալ-Ահրամ» թերթին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ հարկ է հետևել ժողովրդի կողմից հաստատված «ճանապարհային քարտեզին։ «Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Ազգային ժողովի ընտրություններից հետո ընտրություններ պետք է անցկացվեն Կոնսուլտատիվ խորհրդում, այնուհետև պլանավորվում է հանձնաժողովի ձևավորում՝ նոր սահմանադրության համաձայն», – ասել է Հուսեյն Իբրահիմը:
Եգիպտոսի նախագահների թեկնածուների գրանցումը սկսվելու է ապրիլի 15-ից, սակայն ընտրությունների օրը դեռևս նշանակված չէ:
«Անկախություն և ազատություն» կուսակցության երիտասարդ անդամները պահանջում են իշխանությունը հանձնել խորհրդարանին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ