Իրանն ամերիկյան հրամանատարական գաղտնի կետեր է ոչնչացրել
Աշխարհ
Իրանական բանակը հարվածներ է հասցրել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնում գտնվող ամերիկյան հրամանատարների տեղակայման վայրերին, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«Հաջողվել է ոչնչացնել ամերիկյան հրամանատարական գաղտնի կենտրոն, որը տեղակայված է եղել ԱՄԷ-ի քաղաքներից մեկում՝ Ալ-Մինհադ բազայից դուրս։ Այնտեղ գտնվել են ամերիկացի 200 հրամանատարներ և միջին օղակի սպաներ»,- ԻՀՊԿ-ի հայտարարությունն է մեջբերել Իրանի պետական հեռուստատեսությունը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է նաև, որ հարվածներ է հասցրել Բահրեյնի հիմնական պաշտպանական շրջանից դուրս տեղակայված՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի հրամանատարական գաղտնի շտաբին՝ այնտեղ ընթացող հավաքի ժամանակ։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին