Պաղեստինի նախագահը դատապարտել է Իսրայելի խորհրդարանում ընդունված աղմկահահարույց օրենքը
Հայաստան
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը դատապարտել է Իսրայելի խորհրդարանում մարտի 30-ին ընդունված աղմկահարույց օրենքը՝ այն համարելով միջազգային իրավունքի խախտում և պաղեստինցիներին վախեցնելու փորձ, որը դատապարտված է ձախողման, հաղորդում է Reuters-ը։
«Նման օրենքներն ու միջոցառումները չեն կոտրի պաղեստինցի ժողովրդի կամքը և չեն խաթարի նրա տոկունությունը։ Դրանք միաժամանակ չեն խանգարի շարունակել իրենց օրինական պայքարը ազատության, անկախության և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պաղեստինյան պետության ստեղծման համար»,- ասվում է Աբբասի գրասենյակի հայտարարության մեջ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական Ջիհադ» խմբավորումներն՝ ի պատասխան մարդու իրավուքները ոտնահարող օրենքի ընդունման, պաղեստինցիներին կոչ են արել հարձակումներ իրականացնել։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին