«Ինձ ուժ տվեց հպարտությունը, որ նման որդի ենք դաստիարակել. նա հայրենիքը վեր դասեց ամեն ինչից». կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. «Փաստ»
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Իմ տղաներից ամենաաշխույժը Արմենն էր։ Շատ ճարպիկ էր։ Միշտ ելք էր գտնում ցանկացած իրավիճակից։ Սիրում և հարգում էր ծնողներին, ընկերասեր էր։ Հարգանքով էր վերաբերվում յուրաքանչյուր մարդու։ Բակում կարող էր տեսնել տատիկ-պապիկների, որոնց ձեռքին ծանր տոպրակներ էին լինում, անմիջապես գնում էր օգնության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ստելլան՝ Արմենի մայրիկը։
Արմենը ծնունդով Երևանից է։ Մայրաքաղաքում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ «Դպրոցական տարիներին նաև սպորտով է զբաղվել, շախմատով, նկարչությամբ, ֆուտբոլով։ Բայց իր սիրելի առարկան մաթեմատիկան էր»։ Դպրոցն ավարտելուց հետո Արմենը աշխատանքի է անցել խանութներից մեկում, իսկ հետո զորակոչվել է ժամկետային զինծառայության։ «Խանութում աշխատում էր և՛ որպես հսկիչ, և՛ աշխատակիցներին էր օգնում։ Երբ մեկնեց պատերազմ, նրա փոխարեն որևէ մեկին աշխատանքի չէին ընդունել։ Արմենիս զոհվելուց և տուն «վերադարձից» որոշ ժամանակ հետո նրա գործընկերները մեր տուն եկան։ Միշտ ասում էին՝ Արմենի նման աշխատող չենք ունեցել։ Աղջիկները շեշտում էին՝ բոլորին օգնում էր»։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին