Գյումրիում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է Ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո․ Աբրահամյան ԱՄՆ-ը հետաքննում է Իրանում հարսանիքին հասցված հարվածը ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ Փրկարարի օրվա առթիվ ուղերձը Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է «Իրավունք». Արցախյան գեներալ-բիզնեսմենները անհասանելի են արցախահայերի համար «Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար «Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին «Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել «Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել 

Բնակարան, ավտոկայանատեղի, միլիոնավոր եկամուտներ․ ինչ է հայտարարագրել ՊԵԿ նախագահը. «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հայտարարագրերը, վերլուծել է ներկայացված տվյալները և առանձնացրել հիմնական փաստերը։

Նշենք, որ Էդուարդ Հակոբյանը ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի նոյեմբերի 28-ին։ Մինչ այդ՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ից զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։ ArmLur.am-ը պարզեց, որ 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Հակոբյանը ունի 2 միավոր անշարժ գույք՝ Երևանում գտնվող բնակարան և ավտոկայանատեղի, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի հուլիսի 28-ին՝ համատեղ սեփականությամբ։ Նա նաև ունի 2018 թվականի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենա՝ որպես 90 և ավելի օր փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց։

Հայտարարագրից պարզ է դառնում, որ նա փոխառություններ է տրամադրել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին՝ 16 մլն 560 հազար դրամ, ինչպես նաև ունեցել է վերադարձված փոխառություն՝ 4 մլն 341 հազար 643 դրամի չափով։

Բանկային հաշիվներում Հակոբյանը ունեցել է 2 մլն 455 հազար 979 դրամ և 5 մլն 266 հազար 666 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 4 մլն դրամ։ Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2024 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 23 մլն 361 հազար 229 դրամ։ Դրանից 3 մլն 997 հազար դրամը եկամտային հարկի վերադարձ է, 3 մլն 353 հազար դրամը՝ աշխատավարձ ՊԵԿ-ից, իսկ 15 մլն 915 հազար դրամը՝ ֆինանսների նախարարությունից ստացած աշխատավարձ։ Նա նաև ստացել է ապահովագրական հատուցում «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ից։ Միևնույն ժամանակ, Հակոբյանի վարկային պարտավորությունները տարեվերջին կազմել են 40 մլն 149 հազար դրամ, իսկ միայն վարկի մարման ուղղությամբ վճարել է 5 մլն 449 հազար դրամ։«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաև, որ 2023 թվականին, երբ Հակոբյանը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը, նրա բանկային հաշիվներում առկա է եղել 4 մլն 310 հազար դրամ, կանխիկ՝ 4 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմել է 19 մլն 987 հազար դրամ։ Նույն տարում նրա վարկային պարտավորությունները կազմել են ավելի քան 41 մլն դրամ, իսկ վարկի մարման համար վճարել է շուրջ 5 մլն 452 հազար դրամ։

 

Ինչ վերաբերում է ընտանիքին, ապա «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նաև Հակոբյանի կնոջ՝ Անուշ Միքայելյանի հայտարարագիրը։ Վերջինս 2024 թվականին ձեռք է բերել 2018 թվականի արտադրության MAZDA ավտոմեքենա՝ 6 մլն դրամով, իսկ իր 2012 թվականի TOYOTA-ն վաճառել է 4 մլն դրամով։ Նա ունի նաև բաժնետոմս՝ 1 մլն 97 հազար դրամ արժողությամբ, որը ստացել է ժառանգությամբ։ Բանկային ավանդները կազմել են ընդհանուր առմամբ ավելի քան 16 հազար դոլար, իսկ բանկային հաշիվներում ունեցել է տարբեր արժույթներով միջոցներ՝ շուրջ 2 մլն 640 հազար դրամ, ինչպես նաև փոքր չափերի դոլար և եվրո մնացորդներ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 800 հազար դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Միքայելյանի տարեկան եկամուտը կազմել է 21 մլն 225 հազար դրամ։ Նա աշխատավարձ է ստացել «Հայկական ծրագրեր» ընկերությունից՝ ավելի քան 13 մլն դրամ, ինչպես նաև Տնտեսագիտական համալսարանից՝ շուրջ 804 հազար դրամ։ Բացի այդ, ստացել է շահաբաժին՝ 1 մլն 154 հազար դրամ, նվիրատվություններ՝ ընդհանուր 1 մլն 225 հազար դրամ, ապահովագրական հատուցում, գույքի վաճառքից եկամուտ՝ 4 մլն դրամ, ինչպես նաև բանկային տոկոսներ և եկամտային հարկի վերադարձ։ Նրա վարկային պարտավորությունները կազմել են մոտ 28 մլն 927 հազար դրամ, իսկ վարկի մարման ուղղությամբ վճարել է ավելի քան 2 մլն 563 հազար դրամ։ Նա նաև իրականացրել է 6 մլն դրամի միանվագ խոշոր ծախս։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Էդուարդ Հակոբյանի ընտանիքը տնօրինում է միլիոնավոր դրամների եկամուտներ, բայց միաժամանակ՝ զգալի վարկային պարտավորություններ։ Սակայն առաջանում են մի շարք հարցադրումներ․ որքանո՞վ են համաչափ եկամուտներն ու տասնյակ միլիոնների հասնող վարկային պարտավորությունները։ Ի՞նչ աղբյուրներով են ձևավորվում փոխառությունների նման ծավալները և դրանց շրջանառությունը։ Ինչպե՞ս է բացատրվում նվիրատվությունների և գույքի առքուվաճառքի ակտիվությունը։ Այս հարցերը մնում են բաց։ Փաստաթղթերի ուսումնասիրությունը չի պարզաբանում սրանք»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էՈ՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո․ ԱբրահամյանԱՄՆ-ը հետաքննում է Իրանում հարսանիքին հասցված հարվածըՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ Փրկարարի օրվա առթիվ ուղերձըՍպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է«Իրավունք». Արցախյան գեներալ-բիզնեսմենները անհասանելի են արցախահայերի համար «Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել «Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի«Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել «Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը Ինչպես է փոխվել արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի ունեցվածքը մեկ տարում․ ԺողովուրդՓաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Արևմուտքն էլ է պայմաններ դնում ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»Վենսը պայման է դրել Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար Կարիերայի առաջընթաց սեպտեմբերին. կենդանակերպի այս նշաններին սպասում է անհավանական հաջողություն Սեպտեմբերի 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Բժիշկը զգուշացրել է սննդի հետ օղի խմելու վտանգների մասին Ֆրանսիան ապրել է 1900 թվականից ի վեր ամենաշոգ և ամենաարևոտ ամառը Փրկարար ծառայությունը զգուշացնում է ԳյումրեցիներինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ուժգին երկարաշարժ` Միացյալ Նահանգներում Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. ՄանուկյանՊատրաստեք գրպաններն ու դրամապանակները. կենդանակերպի այս նշանները սեպտեմբերի սկզբին հանկարծակի կհարստանան Գազանջատումներ կլինեն Կենդանակերպի այս նշաններ շատ շուտով կլինեն 7-րդ երկնքում Նարեկ Նալբանդյան, շնորհավորում եմ, ձեզ օգտագործեցին, շուտով կգան ձեր հետևից էլ․ Նինա Կարապետյանց (Տեսանյութ)ՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասին Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները Ցանկացել է առեւանգել մի քանի հոգու Ռուսական ռազմաբազան դուրս բերեն՝ չենք առարկի․ Փաշինյան․ Կիպրոսի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել (տեսանյութ) Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» ՄոսկվաԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Մեդվեդևը Գերմանիային կոչ է արել Ռուսաստանի հետ առճակատման չգնալ Երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4–րդին էին սպասում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶախարովան Արևմուտքի իշխանություններին մեղադրել է ռուս դիվանագետների դեմ սադրանքների մեջ Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ) Քաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողելԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբանՀապալասն ու խաղողը կարող են օգնել նվազեցնել մկաններում ճարպի կուտակումը․ հետազոտությունԿաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը Լայնածավալ խափանում նեյրոցանցերի աշխատանքում Զելենսկուն կասկածել են Թրամփի հետ բանակցություններն օգտագործելու միջոցով ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում ստանալու փորձի մեջՌուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով Արևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում․ Ռոմանոս Պետրոսյան
Ամենադիտված