Ռուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցել
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում անվտանգությունը, հաղորդում է Պետդեպարտամենտը։
Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Պիտեր Անդրեոլին ամերիկացի ներդրողների հետ այցելել է Թբիլիսի։ Ուշադրության կենտրոնում էին Միջին միջանցքը և Վրաստանի դերը որպես տարածաշրջանային կապող օղակ և տրանսպորտային հանգույց։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Նրանք քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում անվտանգությունը», – հայտարարության մեջ նշել է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոտը։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին