Նեթանյահուն փորձում է հավասարակշռություն գտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև․ Զելենսկի
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միշտ փորձում է հավասարակշռություն գտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ չնայած Մոսկվան Թեհրանի դաշնակիցն է։ Այս մասին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է N12 հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Նեթանյահուն ավելի շատ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմն է։
«Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Նեթանյահուն միշտ փորձում է հավասարակշռություն գտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նույնիսկ այն դեպքում, երբ ակնհայտ է, որ Ռուսաստանը օգնում է Իրանին։ Նա վարչապետ է, և նա պետք է որոշումներ կայացնի», - ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ այդ պատճառով՝ Իսրայելում ուկրաինացի մասնագետներ չկան իրանական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման ոլորտում։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «ամեն ինչ կախված է Իսրայելից», և եթե «օգնություն է անհրաժեշտ», խնդիրը պետք է բացահայտորեն բացատրվի։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին