Իրանի դեմ պատերազմի «կես ճանապարհն» անցել ենք․ Նեթանյահու
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հասել են Իրանի դեմ պատերազմը հաջողությամբ շարունակելու «կես ճանապարհին»։
Քաղաքական գործիչը գովաբանել է Մերձավոր Արևելքում նրանց համատեղ ջանքերը և նշել, որ զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի կարողությունների ոչնչացման գործում։ Նեթանյահուի խոսքով՝ ամենակարևոր խնդիրը Թեհրանի՝ միջուկային զենք ձեռք բերելը կանխելն է։
«Մենք հասել ենք հաջող առաքելության կես ճանապարհին։ Մենք արդեն քայքայել ենք նրանց հրթիռային կարողությունները, ոչնչացրել նրանց գործարանները և վերացրել միջուկային ոլորտի հիմնական գիտնականներին», - հայտարարել է Իսրայելի վարչապետը։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին